«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը կարծում է, որ Դանիել Սթարիջը կարող է շատ բան սովորել Լուիս Սուարեսից:
Սթարիջն «Էնֆիլդ» է տեղափոխվել հունվարին: Նա լավ համագործակցում է ուրուգվայցի հարձակվողի հետ, ով այժմ գլխավորում է Պրեմիեր Լիգայի լավագույն ռմբարկուների ցուցակը:
Մինչդեռ Ռոջերսը վստահ է, որ հարձակվողական զույգի արդյունավետությունը կբարձրանա, երբ որ Դանիելը վերջնականապես հարմարվի նոր միջավայրին:
-Դանիելը վերջերս է տեղափոխվել այս ակումբ և ստիպված է նորովի աշխատել: Նա ընդամենը 23 տարեկան է: Սթարիջը գիտի, որ պետք է բարելավի խաղը: Մինչդեռ նա շատ ընդունակ երիտասարդ է, և չկա Սուարեսից լավ թիմակից, որպեսզի շարունակի սովորել,- հայտնել է Ռոջերսը: ESPN