«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը խոսել է այն մասին, թե ինչ ակնկալիքներ ունի Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակչի «Զենիթի» դեմ հանդիպումից:
-Վաղը նշանակալաից փոփոխություններ չեն լինելու մեկնարկային կազմում, ինչպես որ եղել է Եվրոպա Լիգայի նախորդ փուլերում: Մենք մտադիր ենք լավ հանդես գալ այս առաջնությունում:
Մենք դեռ կտեսնենք և կորոշենք, թե հատկապես ով դաշտ դուրս կգա, սակայն մեր գլխավոր խաղացողների մեծամասնությունը կխաղա: Խաղալ չեն կարողանալու միայն Սթարիջն ու Կոուտինյոն, ովքեր արդեն խաղացել են «Չելսիի» և «Ինտերի» կազմերում այս մրցաշրջանում:
Մենք միշտ լուրջ ենք վերաբերվել Եվրոպա Լիգային, սակայն պետք է ավելի ուժեղ կենտրոնանալ սրա վրա, քանի որ սա միակ տիտղոսն է, որ մենք դեռ կարող ենք նվաճել:
Այո, այժմ «Զենիթը» պաշտոնական հանդիպումներ չի անցնացնում, սակայն դա չխանգարեց մեզ հավաքել անհրաժեշտ տեղեկատվությունը,- հայտնել է Ռոջերսը «Լիվերպուլի» պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ: