Երեքշաբթի երեկոյան կայացան Անգլիայի գավաթի 3-րդ տուրի հանդիպումների վերախաղարկումները, որոնց արդյունքում Պրեմիեր լիգան ներկայացնող «Բրենտֆորդը» և «Վեստ Հեմը» դուրս մնացին մրցաշարից:
«Բրենտֆորդի» հետ տնային խաղում «Վուլվերհեմպտոնը» երկու անգամ կորցրեց առավելությունը, սակայն ի վերջո կարողացավ խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ, որտեղ Մատեուս Կունյան հաղթանակ բերեց «գայլերին»՝ 3:2:
Չեմպիոնշիպը ներկայացնող «Բրիստոլ Սիթիի» հետ արտագնա խաղի երրորդ րոպեյին «Վեստ Հեմը» ստիպված եղավ գնդակը հանել սեփական դարպասից: Սաիդ Բենռահմայի հեռացումը երկրորդ խաղակեսի սկզբում միայն ավելի բարդացրեց «մրճահարների» գործը, որոնք ի վերջո կրեցին 1-0 հաշվով պարտություն:
Բացի «Վուլվերհեմպտոնից», հաջորդ փուլ անցավ նաև «Լյուտոնը», որը կարողացավ կամային հաղթանակ տանել լիգա 1-ը ներկայացնող «Բոլթոնի» նկատմամբ:
«Վուլվերհեմպտոն» 3 – 2 «Բրենտֆորդ»
Գոլեր՝ Սեմեդու, Ֆրեյզեր, Կունյա – Քոլինս, Մոպե։
«Բոլթոն» 1 – 2 «Լյուտոն»
Գոլեր՝ Չարլզ – Չոնգ, Օգբոնա։
«Բրիստոլ Սիթի» 1 – 0 «Վեստ Հեմ»
Գոլեր` Կոնվեյ։
Կարմիր՝ Բենռահմա։
«Բիրմինգհեմ» 2 – 1 «Հալլ»
Գոլեր՝ Ստենսֆիլդ, Միյոշի – Լոկիլո։
«Իստլի» 1 – 3 «Նյուպորտ»
Գոլեր՝ Մակքալում – Ուայլդիգ, Կլարկ, Էվանս։