Անգլիայի Ֆուտբոլի ասոցացիան մեղադրում է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Գարետ Բերրիին:
Ըստ ասոցացիայի` Անգլիայի Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղի ժամանակ (2:3) Բերրին վիրավորել է գլխավոր մրցավար Մարտին Ատկինսոնին:
Բերրին պետք է պատասխանի այս մեղադրանքին մինչև դեկտեմբերի 13-ը: