«Լիվերպուլի» պաշտպան Գլեն Ջոնսոնը ոտնաթաթի մկանի վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել 2.5 ամիս:
Հիշեցնենք, որ Գլենն այս վնասվածքը ստացել է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Պրեմիեր Լիգայի երրորդ տուրի խաղում` հակառակորդի պաշտպան Պատրիս Էվրայի հետ բախման պատճառով:
Ջոնսոնը նաև չի պատասխանել Անգլիայի հավաքականի հրավերին և այժմ, ամենայն հավանականությամբ, ամբողջությամբ բաց կթողնի 2014թ-ի աշխարհի առաջնության որակավորման փուլի մնացած հանդիպումները: Ինչպես հայտնում է Sunday People-ը, Գլենի վերականգման համար կպահանջվի 10 շաբաթ: