«Լիվերպուլը» մանրամասներ է հայտնել աջ պաշտպան Գլեն Ջոնսոնի վնասվածքի մասին:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրի խաղում Ջոնսոնը ստիպված էր վնասվածքի պատճառով փոխարինվել:
Միանգամից պարզ դարձավ, որ Գլենը չի միանա Անգլիայի հավաքականին, որն արդեն սկսել է պատրաստվել 2014թ-ի աշխարհի առաջնության որակավորման խաղերին` Մոլդովայի և Ուրաինայի դեմ:
Այժմ հայտնի է վնասվածքի բուն էությունը` ոտնաթաթի հոդախախտում: «Կարմիրների» պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ Ջոնսոնը մինչև շաբաթվա վերջ շարք չի վերադառնա, որից հետո պարզ կլինի, թե երբ կկարողանա նորից խաղադաշտ դուրս գալ: