«Նյուքասլը» դադարեցրել է բանակցությունները «Լիոնի» հարձակվող Բաֆետիմբի Գոմիսին գնելու համար և որոշել է ուշադրությունը կենտրոնացնել «Քուինս Պարկ Ռեյնջերսի» հարձակվող Լոիկ Ռեմիի վրա:
Անցած շաբաթ «կաչաղակները» 6.9 մլն ֆունտ առաջարկեցին Գոմիսի համար: Սակայն, ինչպես հայտնում է Sky Sports-ը, «Լիոնն» ավելի մեծ գումար է պահանջում 27-ամյա Գոմիսի համար, ինչի պատճառով էլ «Նյուքասլը» նախընտրել է ավարտել բանակցությունները:
Այժմ «կաչաղակները» իրենց ուշադրությունը կկենտրոնացնեն Ռեմիի վրա, ում ավելի վաղ ցանկանում էին վարձակալել: Ալան Պարդյուի թիմի հարձակման գիծն ուժեղացման կարիք ունի, քանի որ այստեղ այդ դիրքում կարող են խաղալ միայն Շոլա Ամեոբին և Պապիս Սիսեն: