«Նոթինգհեմ Ֆորեստը» հայտարարել է «Սևիլիայի» աջ պաշտպան Գոնսալո Մոնտիելին վարձավճարով ձեռք բերելու մասին։
Մոնտիելը ստացել է 29 համարի մարզաշապիկը և դարձավ Սթիվ Կուպերի հինգերորդ նորեկը այս տրանսֆերային պատուհանում:
Ընդհանուր առմամբ, Մոնտիելը «Ռիվեր Փլեյթի» ակադեմիայի սան է, որի համար նա 140 հանդիպում է անցկացրել մինչև 2021 թվականի օգոստոսին «Սևիլիա» տեղափոխվելը:
Անցած մրցաշրջանում 26 ամյա պաշտպանը հաղթական 11-մետրանոցի հեղինակ է դարձել Արգենտինայի համար աշխարհի առաջնության եզրափակիչում, իսկ «Սևիլիայի» համար Եվրոպա լիգայի եզրափակիչում:
Հաջորդ ամառ Մոնտիելին գնելու համար «Ֆորեստը» պետք է «Սևիլիային» վճարի մոտ 9,5 մլն ֆունտ:
«Ես մանկուց դիտել եմ Պրեմիեր լիգան, սովոր եմ դիտել յուրաքանչյուր հանդիպում: Որպես խաղացող, դու ցանկանում ես լինել լավագույն լիգայում, և դա այս պահին Պրեմիեր լիգան է», – ասել է Մոնտիելը: