«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ակնարկել է, որ «Ֆուլհեմի» նկատմամբ տարած հաղթանակն իրեն մոտեցրել է նոր պայմանագրին։
Շաբաթ օրը «Սիթին» հաղթեց «Ֆուլհեմին» 2:1 հաշվով՝ խաղի երկու երրորդը խաղալով տասը հոգով և վճռորոշ գոլը խփվեց 11 մետրանոց հարվածից։
Տոնելով այս հաղթանակը, որը «քաղաքայիններին» առնվազն մեկ օրով բերեց Պրեմիեր լիգայի առաջին հորիզոնականը, Գվարդիոլան շատ հուզված էր, և Խոսեպը մամուլին հասկացրեց, որ ունի բոլոր հիմքերը երկարաձգելու իր պայմանագիրը, որը լրանում է մրցաշրջանի ավարտին:
«Յոթ տարի նույն տեղում մնալուց հետո, որպես մարզիչ, դու միշտ կասկածում ես, թե արդյո՞ք մարդիկ պատրաստ են շարունակել հետևել քեզ»:
«Մենք հազարավոր հանդիպումներ ենք ունեցել և շատ քայլեր ենք արել: Բայց երբ տեսնում ես, թե ինչ է տեղի ունենում այսօր, մտածում ես. «Նրանք դեռ ցանկանում են, և նրանք դեռ լի են էներգիայով»:
«Դա քեզ այնքան հպարտ է դարձնում: Բոլորը բացառիկ լավն էին: Իհարկե, մենք այսօր չհաղթեցինք Պրեմիեր լիգան: Բայց այդպիսի պահերը, երբ տեսնում ես դեմքեր տրիբունաներում, քեզ այնքան լավ ես զգում, և դա իմաստով է լցնում քո աշխատանքը»: Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը։