«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ կհեռանա զբաղեցրած պաշտոնից, եթե կորցնի վերահսկողությունը իր թիմի նկատմամբ, և թիմը դադարի լինել Պրեմիեր լիգայի չեմպիոնի մշտական հավակնորդը:
Վերջին հինգ տարում Պրեմիեր լիգայի չորս տիտղոս նվաճելուց հետո «Սիթին» այս մրցաշրջանում հագեցած տեսք ունի և Գվարդիոլային այդ ամենը հիշեցնում է իր խաղային օրերը:
Գվարդիոլան հասկանում է, որ իր խնդիրն է մոտիվացնել իր սաներին, և եթե Խոսեպը դադարի դա անելը, ապա կարող է լինել միայն մեկ ելք։
«Որպես խաղացող ես չորս տիտղոս եմ նվաճել Իսպանիայում՝ չորսն էլ անընդմեջ: Հինգերորդ մրցաշրջանը նույնը չէր, իսկ վեցերորդը՝ նույնը»:
«Ես այլևս այդքան քաղցած չէի: Ես կշտացել էի, «Ռեալը» մեզ հաղթում էր: Այսպիսով, ես հասկանում եմ խաղացողներին, բայց ես այստեղ եմ նրանց մոտիվացնելու համար: Նախագահը գիտի դա»:
«Ես ցանկանում եմ այստեղ լինել, բայց եթե ղեկավարումը ձեռքիցս բաց թողնեմ, ապա չեմ կարող մնալ այստեղ: Մենք երկրորդն ենք աղյուսակում, մեր միջև տարբերությունը ահռելի չէ, և դեռ կա հնարավություն հասնելու ու շրջանցելու համար»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Daily Mirror.