«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտնել է, որ իր համար նոր հակառակորդ է փնտրում, ով կարող է մարտահրավեր նետել Պրեմիեր Լիգայում։
Նախորդ տարվա ավարտին Գվարդիոլան հաստատեց, որ մրցաշրջանի ավարտին կլքի մյունխենյան ակումբը և կտեղափոխվի Պրեմիեր Լիգա։ Մեծ է հավանականությունը, որ Խոսեպն իր կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիում»։
Գվարդիոլայի խոսքերով, նրան ոչ միայն նոր մարտահրավերներ են պետք, այլ նաև նոր հակառակորդներ, ովքեր իրեն կստիպեն ավելի բարձրակարգ մասնագետ դառնալ։
-Մեկ ակումբում երեք-չորս տարի աշխատելուց հետո քո գործն ավարտվում է։ Դու չես կարող ավելին անել։ Քեզ մրցակիցներ են պետք, որպեսզի առաջ քայլ անես։ Պետք են նոր մարտահրավերներ, նոր խնդիրներ,- ասել է Գվարդիոլան։ Sport1