«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մտադիր է 2025 թվականին հեռանալ Էթիհադից:
Գվարդիոլան կարողացավ գրանցել «Սիթիի» պատմության ամենամեծ ձեռքբերումը՝ հաղթելով Պրեմիեր լիգայում, Անգլիայի գավաթում և Չեմպիոնների լիգայում միևնույն մրցաշրջանում:
Ըստ The Guardian-ի՝ Գվարդիոլան «վիրտուալ որոշում է կայացրել», որ կհեռանա «Սիթիից» պայմանագրի ավարտից հետո, որը նա ստորագրել է անցյալ տարվա նոյեմբերին:
Այսպիսով, եթե պարզվի, որ դա ճիշտ է, ապա Գվարդիոլայի ցիկլը «Սիթիում» կկազմի ինը տարի, ավելին, քան Խոսեպն անցկացրել է «Բարսելոնայում» և «Բավարիայում» միասին վերցրած:
Նախկինում Գվարդիոլայի ցանկությունն էր աշխատել Իտալիայում և չեմպիոն դառնալ չորս տարբեր եվրոպական լիգաներում, բայց Խոսեպն այժմ այլ կերպ է մտածում և ցանկանում է ուժերը փորձել ազգային հավաքականում: