«Բրայթոնից» «Չելսի» տեղափոխվելուց հետո Գրեհեմ Փոթերը դարձավ Պրեմիեր լիգայի չորրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչը։
Փոխարինելով «Չելսիում» Թոմաս Տուխելին՝ Փոթերը կնքեց հինգ տարվա պայմանագիր, որը Daily Star-ի պնդմամբ արժե տարեկան 10 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ հինգ անգամ ավելի, քան Գրեհեմը վաստակում էր «Բրայթոնում»:
Պրեմիեր լիգայում ավելի շատ են վաստակում միայն «Մանչեսթեր Սիթիի» Խոսեպ Գվարդիոլան (տարեկան 19 միլիոն ֆունտ), «Լիվերպուլից» Յուրգեն Կլոպը (տարեկան 16 միլիոն ֆունտ) և Անտոնիո Կոնտեն (տարեկան 15 միլիոն ֆունտ):
Ինչ վերաբերում է մնացած «Մեծ վեցնյակի» ակումբներին, «Մանչեսթեր Յունայթեդը» Էրիկ Տեն Հագին տարեկան վճարում է 9 միլիոն ֆունտ, իսկ «Արսենալը»՝ Միկել Արտետային՝ տարեկան 8,3 միլիոն ֆունտ:
«Վուլվերհեմպտոնի» Բրունո Լեյջը (տարեկան 2,5 մլն ֆունտ), «Բրենտֆորդից» Թոմաս Ֆրենկը և «Նոթինգհեմ Ֆորեսթի» Սթիվ Կուպերը Պրեմիեր լիգայի ամենացածր վարձատրվող մարզիչներն են (տարեկան 1,5 միլիոն ֆունտ):