«Լիվերպուլի» պաշտպան Դանիել Ագգեռը վերականգնվել է ստացած վնասվածքից և այժմ պատրաստ է մասնակցել «Սանդերլեդնի» դեմ Պրեմիեր Լիգայի հերաթական տուրի խաղին, որը տեղի կունենա կիրակի օրը:
Հիշեցնենք, որ դանիացին բաց թողեց Լիգայի գավաթում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղը, որում «կարմիրները» զիջեցին մրցակցին: Սակայն այժմ Դանիելը վերադարձել է մարզումներին:
-Հուսով եմ, որ Ագգեռը կկարողանա մասնակցել խաղին: Նա արդեն մեկ օր լիարժեք մարզումներ է անցկացրել,- «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը:
Հիեշեցնենք, որ դեռ ապաքինման փուլում են Գլեն Ջոնսոնը, Ֆիլիպե Կոուտինյոն և Ջո Ալենը: