«Լիվերպուլի» հարձակվող Դանիել Սթարիջը բաց կթողնի Անգլիայի ազգային հավաքականի՝ Բրազիլիայի հետ արտագնա հանդիպումը:
Հենց Դանիելն արդյունավետ փոխանցում կատարեց Ֆրենկ Լեմպարդին, ով էլ հավասարեցրեց հաշիվը երեկ կայացած Իռլանդիայի հետ խաղի ժամանակ (1:1): Մինչդեռ արդեն առաջին խաղակեսին Սթարիջը վնասեց կոճը և հարկադրված փոխարինվեց: Նա միանգամից տեղափոխվեց հիվանդանոց՝ բուժզննում անցնելու: Այժմ արդեն հայտնի է դարձել, որ ֆուտբոլիստը հավաքականի հետ չի մեկնի Բրազիլիա:
-Սա կոճի խնդիր է: Նա հաստատ չի մասնակցի առաջիկա խաղին, և մենք մտածում ենք, որ նա մի քանի շաբաթ կբացակայի,- հայտնել է անգլիացիների գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը: Sky Sports