«Լիվերպուլի» հարձակվող Դանիել Սթարիջը շարունակում է ապաքինվել ազդրի վնասվածքից և արդեն սկսել է անհատական ծրագրով մարզումները:
Հիշեցնենք, որ Սթարիջն այդ վնասվածքն ստացել էր Անգլիայի ազգային հավաքականում մարզման ժամանակ: Բժիշկների կանխատեսմամբ, Դանիելը պետք է բաց թողներ երեք շաբաթ:
Սակայն անգլիացու ապաքինումը նախատեսվածից արագ է ընթանում: Սթարիջը, չնայած որ այժմ միայնակ է մարզվում, սակայն կարողանում է ցատկել և աշխատել գնդակի հետ: Այս մասին հաղորդում է Daily Mailը: Սպասվում է, որ Դանիելը կկարողանա մասնակցել Լիգայի գավաթում «Միդլսբրոյի» դեմ խաղին, որը տեղի կունենա հաջորդ երեքշաբթի: