«Լիվերպուլի» կիսապաշտպան Ստյուարտ Դաունինգը, ով նախորդ տուրում դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ, խոստովանել է, որ չի ցանկանում լքել ակումբը:
-Ես ցանկանում եմ մնալ «Լիվերպուլում»: Ես երբեք չեմ ցանկացել հեռանալ, սակայն եղավ մի պահ, երբ մարզիչը չեր վստահում ինձ և ես պետք է մտածեի իմ ապագայի մասին: Միակ բանը, որ կարող եմ այժմ անել, խաղալ և ապացուցել Ռոջերսին, որ արժանի եմ հիմնական կազմում լինելու:
Ես քրտնաջան աշխատում եմ, որպեսզի էլ ավելի լավացնեմ իմ խաղը,- ասել է 28-ամյա վինգերը: