«Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիզը կարծում է, որ ազգային հավաքականում իր թիմակից Պաուլինյոն շատ արագ կհարմարվի անգլիական ֆուտբոլին:
Սպասվում է, որ Կոնֆեդերացիաների գավաթի ավարտից հետո «Տոտտենհեմն» ավարտին կհասցնի 24-ամյա Պաուլինյոյի ձեռքբերման գործընթացը: Լոնդոնյան ակումբը «Կորինտեանսին» կվճարի 17 մլն ֆունտ:
-Եթե նա խաղա Անգլիայում, ապա շատ առաջ կգնա: Նրա խաղը համապատասխանում է անգլիական արագ ֆուտբոլին: Նա կլինի անհավանական արժեքավոր ձեռքբերում իր ակումբի համար,- ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Լուիսը: