«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ասել է, որ իր թիմը ցանկանում էր ցուցադրել իր չեմպիոնական հավակնությունները առաջատարի դիրքը Պրեմիեր լիգայում ընդամենը 24 ժամ կորցնելուց հետո:
3:0 հաշվով ջախջախելով «Վուլվերհեմպտոնին», «Մանչեսթեր Սիթին» բարձրացավ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական, ինչը և՛ հիասթափեցրեց, և՛ մոտիվացրեց Արտետային:
Սակայն հենց հաջորդ օրը «Արսենալը» հյուրընկալվելիս հաղթեց «Բրենտֆորդին» (0:3) և, ի ուրախություն Միկելի, վերադարձավ առաջին հորիզոնական։
«Այսօր մենք առաջնության աղյուսակի վերնամասում ենք, և ես բավական երջանիկ եմ: Երեկ ես ատ տխուր էի, քանի որ մենք կորցրել էինք առաջատարի դիրքը, և մենք դա օգտագործեցինք, որպես մոտիվացիա, որպեսզի վերադառնանք վերև ու ցույց տանք, որ ցանկանում ենք այստեղ մնալ»:
«Դա այն է, ինչ մենք պատրաստվում ենք անել: Դա է նպատակը: Սովորաբար աղյուսակը չի ստում 38 տուրից հետո», – Արտետայի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: