«Տոտտենհեմի» դեմ առաջիկա խաղին «Էվերթոնի» տրամադրության տակ կլինեն աջ պաշտպան Շեյմուս Կոուլմենը և հարձակվողական ոճի կիսապաշտպան Խերարդ Դելոֆեուն:
Հիշեցնենք, որ Դելոֆեուն, ով «Էվերթոնում» հանդես է գալիս վարձավճարով, վնասվածքի պատճառով դեկտեմբերի կեսից չի կարողանում օգնել Ռոբերտո Մարտինեսի թիմին:
Ինչ վերաբերվում է Կոուլմենին, ապա նա «Աստոն Վիլլայի» դեմ նախորդ տուրի խաղում հայտավորված էր պահեստայինների թվում և իսկ արդեն այս շաբաթ կկարողանա դաշտ վերադառնալ:
-Նրանք թիմի համար շատ կարևոր ֆուտբոլիստներ են: Շեյմուսի ապաքինումը նախատեսված հունով է ընթանում և նա կկարողան մասնակցել «Տոտտենհեմի» դեմ խաղին:
Խերարդը վերադարձել է Իսպանիայից և արդեն մարզչվում է ընդհանուր թիմի հետ,- «Էվերթոնի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Մարտինեսը: