«Ուիգանի» նախագահ Դեյվ Ուիլանը կարծում է, որ «Էվերթոնն» այնքան էլ մեծ ակումբ չէ իր գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի համար:
Տարօրինակ է, բայց «Ուիգանում» աշխատելու տարիներին Մարտինեսն ավելի շատ տիտղոսներ է նվաճել, քան «Արսենալը» վերջին ութ տարիներին:
Դեռ անցած ամռանը Մարտինեսի անունը կապում էին «Լիվերպուլի» հետ: Այժմ մամուլը 39-ամյա իսպանացի մասնագետին ուղարկում է «Էվերթոն», որը գլխավոր մարզիչ է փնտրում:
-Պետք է նա միայն ցանկանա հեռանալ, և ես նրան բաց կթողնեմ, սակայն նա կգնա միայն մեծ ակումբ, և ես չեմ կարծում, որ «Էվերթոնը» բավականին մեծ է:
Սակայն դա պետք է Ռոբերտոն որոշի: Եթե նա գա ու ասի. «Ցանկանում եմ հեռանալ», ապա ես կպատասխանեմ «լավ», որովհետև մենք հիանալի հարաբերություններ ունենք: Նա անկեղծ է ինձ հետ, իսկ երբ նա այսքան անկեղծ է, ապա ես ամբողջովին վստահում եմ նրան,- հայտնել է Ուիլանը: The Guardian