«Միլանի» կիսապաշտպան Նայջլ Դե Յոնգը մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելլիի «Միլան» տեղափոխության հետ կապված լուրերը: Դե Յոնգը նաև նրան համեմատել է «ռոսսոներների» հարձակվող Ստեֆան Էլ-Շաարավիի հետ:
-Ես Մարիոյի տեղափոխության մասին լուրերը թերթերից եմ իմացել: Տեսնենք ինչ կստացվի: Միշտ էլ լավ է, երբ թիմը համալրվում է բարձրակարգ ֆուտբոլիստներով: Ես ուրախ կլինեմ Մարիոյին տեսնել «Միլանում»:
Դժվար է համեմատել Էլ-Շաարավիին և Բալոտելիին: Երկուսն էլ տաղանդավոր են և ունեն իրենց յուրահատկությունները: Ստեֆանը այժմ աշխարհի տաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է: Նա բարձր մակարդակով է խաղում չնայած իր երիտասարդ տարիքին:
Բալոտելլին մեծ ֆուտբոլիստ է, դրանում ես չեմ կասկածում,- ասել է հոլանդացի կիսապաշտպանը: Tuttosport