«Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Դիեգո Կոստան հերքել է «Լիվերպուլ» տեղափոխվելու մասին տեղեկությունը և հայտնել է, որ ցանկանում է մնալ իր ներկայիս ակումբում:
Այս հանգստյան օրերին բավական հեղինակավոր աղբյուրներ պնդում էին, որ «կարմիրները» 21.8 մլն ֆունտ են առաջարկել Կոստայի համար: Այս գումարը «Լիվերպուլին» թույլ կտար ակտիվացնել բրազիլացու տրանսֆերը գնելու գործընթացը:
Սակայն մինչև այս պահը որևէ կերպ չի հաստատվել այս տեղեկությունը: Այսօր ֆուտբոլիստը որոշել է խոսել և հայտնել է, որ անգամ չի մտածում «Ատլետիկոյից» հեռանալու մասին:
-Ես այստեղ ինձ լավ եմ զգում: Վերջերս ես Արգենտինայում և Ուրուգվայում եմ եղել և ոչ մի նման բան չեմ լսել: Եթե ակումբը ցանկանում է, որ ես մնամ, ապա կմնամ:
Կարծում եմ, որ մեր մարզիչ Դիեգո Սիմիոնեն բոլորիս հետ հույսեր է կապում: Նա գիտի, թե ինչ է պետք թիմին, և երկրպագուները նույնպես դա գիտեն,- Կոստայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: