«Վեստ Հեմ Յունայթեդի» կիսապաշտպան Դիմիտրի Պայետը կոճի վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ երեք ամիս։
«Մարսելից» 10.7 մլն ֆունտով գնելուց հետո Պայետը կարճ ժամանակում դարձավ լոնդոնյան ակումբի առաջատարը։ Դիմիտրին մասնակցություն է ունեցել Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում իր թիմի խփած գոլերի 35%-ին։
Սակայն «Էվերթոնի» դեմ վերջին խաղում Ֆրանսիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստը կոճի վնասվածք ստացավ։ Ինչպես հայտնում է ITV-ն, Պայետը կարող է վերադառնալ ոչ շուտ, քան փետրվարին։
Նշենք, որ Դիմիտրին «Վեստ Հեմի» միակ ֆուտբոլիստը չէ, որ շաբաթ օրը վնասվածք է ստացել։ Հարձակվող Էններ Վալենսիան դեռ սպասում է իր բուժզննման արդյունքներին։