«Սանդերլենդի» գլխավոր մարզիչ Պաոլո դի Կանիոն պատրաստ է երկրորդ հնարավորությունը տալ անգլիացի կիսապաշտպան Լի Կատերմոլին:
Այս ամառ իտալացին չէր թաքցնում, որ «սև կատուների» ավագի ծառայությունների կարիքը չունի: Սակայն Կատերմոլին չհաջողվեց նոր ակումբ գտնել, և այդ պատճառով էլ դի Կանիոն վերադարձնում է ֆուտբոլիստի հանդեպ վստահությունը:
-Անկեղծ ասած նա իմ ծրագրերում չկար: Անցած շաբաթ մենք կեսժամանոց զրույց ունեցանք: Ես ասացի, որ նա պետք է ինձ համոզի, քանի որ իմ աշխատաոճը նման չէ նրան, ինչն այստեղ անցած տարի էր:
Ես նրան ասացի. «Դու պետք է խաղադաշտում իմ լեզվով խոսես, եթե կարողանաս դա անել, հրաշալի կլինի»: Այժմ նա վերադարձել է և լի է խանդավառությամբ: Հնարավոր է` սա նոր սկիզբ է նրա կարիերայում,- դի Կանիոյի խոսքերն է մեջբերում The Guardian-ը: