«Սանդերլենդի» գլխավոր մարզիչ Պաոլո Դի Կանիոն հերքել է այն մեղադրանքները, որ իր թիմի ֆուտբոլիստները վախեցած են իրենից:
Մարտ ամսին ստանձնելով ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը՝ Դի Կանիոն ձեռք բերեց մարզիչ-տնօրենի համբավը, ով թիմում ունի շատ խիստ կարգապահություն: Սակայն 45-ամյա իտալացին վստահ է, որ «Սանդերլենդի» ներսում միանգամայն այլ մթնոլորտ է:
-Մեր թիմում այնպես է, ինչպես՝ ընտանիքում: Երբեմն լինում են որոշակի տարաձայնություններ, և երբ նրանք շեղվում են իրենց ուղղուց, ես պետք է նրանց վերադարձնեմ իրենց տեղը:
Ֆուտբոլիստները չեն կարող վախենալ իրենց մարզչից, դա անհնար է: Ես այն մարդը չեմ, ով սպանում է մարդկանց, ես նրանց մարզում եմ,- La Gazzetta Dello Sport-ին տված հարցազրույցում ասել է Դի Կանիոն: