«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հույս ունի, որ կիսապաշտպան Մարուան Ֆելայնին այս ամռանը չի հեռանա ակումբից:
Բելգիացու լավ մեկնարկն ընթացիկ մրցաշրջանում առաջացրեց շշուկներ այն մասին, թե նրա ծառայություններով հետաքրքրվում են «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին»: Կասկած չկա, որ ամռանը մի շարք ակումբներ կպայքարեն ֆուտբոլիստին ձեռք բերելու համար:
Մինչդեռ Մոյեսը ցանկանում է, որ Մարուանը շարունակի հանդես գալ «Գուդիսոն Պարկում»:
-Ֆելայնին մեր թիմի մեծ մասն է կազմում: Նա շատ կարևոր է մեզ համար: Մարուանն այն խաղացողն է, ում մենք ավելի քան ուրախ ենք տեսնելու այստեղ հաջորդ տարի,- հայտնել է Մոյեսը: Yahoo Sport