«Վեստ Հեմի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը պահպանում է իր ակումբի ղեկավարության լիակատար աջակցությունը, չնայած Պրեմիեր լիգայի անկման գոտում հայտնվելուն:
Անցած կիրակի «Վեստ Հեմը» 2:0 հաշվով պարտվեց իր հարևան «Տոտտենհեմին», որից հետո հայտնվեց աղյուսակի 18-րդ հորիզոնականում։
Դերբիից հետո «մուրճերի» ավագ Դեքլան Ռայսը հրապարակավ քննադատեց Մոյեսի մարտավարությունը և նրա ընտրությունը:
Այնուամենայնիվ, BBC-ին հաջողվեց պարզել, որ 59 ամյա շոտլանդացին «100 տոկոսանոց աջակցություն» է ստանում կառավարության կողմից:
«Վեստ Հեմը» գնահատում է այն աշխատանքը, որը Մոյեսը կատարել է 2019 թվականի դեկտեմբերին ակումբ վերադառնալուց հետո՝ երկու մրցաշրջան անընդմեջ «մուրճերին» տանելով եվրոպական մրցաշարեր և Դևիդին հեռացնելու մտադրություն չունի:
«Վեստ Հեմը» 15 խաղ ունի անցկացնելու ԱՊԼ-ում, և ակումբում վստահություն կա, որ Մոյեսը կարող է շրջել իրավիճակը և բարելավել իր դիրքը աղյուսակում: