Անգլիայի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Դևիդ Ջեյմսը կարծում է, որ «Մանչեսթեր Սիթին» չի կարողանա Պրեմիեր Լիգայի նոր մրցաշրջանն ավարտել լավագույն քառյակում:
Նախկին «քաղաքայինի» կարծիքով, «Սիթիի» բախտը պարզապես բերել է վերջին տարիների ընթացքում երկու տիտղոս նվաճելով: Ջեյմսը թերահավատորեն է մոտենում «Սիթիի» փիլիսոփայությանը և Մանուել Պելեգրինիի թիմին դուրս է թողում ոչ միայն չեմպիոնական պայքարից, այլ նաև լավագույն քառյակից:
-Ես կարծում եմ, որ «Սիթին» լավագույն քառյակի ամենաթույլ ակումբն է: Իհարկե, նրանք ունեն տաղանդավոր ֆուտբոլիստներ և մի քանի տիտղոս են նվաճել:
Սակայն տեսեք «Չելսիին» նախորդ մրցաշրջանում: Նրանք տիտղոսը հաղթեցին դեռ նոյեմբերին: «Չելսին» լիգան հաղթեցին միավորների մեծ տարբերությամբ:
Ես «Սիթիի» մոդելը սխալ եմ համարում, երբ նրանք ուղղակի միլիոններ են վատնում ֆուտբոլիստներ գնելու վրա: Այդ մոդելը չի ապահովում հաջողությունը: Այս պահին ես փոփոխություն եմ տեսնում ամենուր, սակայն ոչ «Սիթիում»: Այս վիճակում նրանք շանս չեն ունենա մրցաշրջանն ավարտել Չեմպիոնների Լիգայի գոտում,- ասել է Ջեյմսը: Daily Mirror