«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը խոստովանել է, որ այս մրցաշրջանում իր խաղը տպավորիչ չէ:
Անցյալ շաբաթ «Նապոլիի» դեմ անհաջողությունից հետո Վան Դեյկն օգնեց «Լիվերպուլին» փրկել խաղը՝ 2-1 հաշվով հաղթանակ տանելով «Այաքսի» նկատմամբ:
Վիրջիլը այս հաղթանակը համարում է «լավ քայլ», սակայն, այնուամենայնիվ, թերություններ է տեսնում իր և ողջ թիմի խաղում։
«Ես կարող եմ շատ ավելի լավ խաղալ, և կարծում եմ, որ այս հաղթանակը լավ քայլ է դեպի ճիշտ ուղղություն: Եթե մենք լավ գործենք, ես գովասանքի եմ արժանանում, եթե ոչ, ապա դա չի լինում: Ես դեռ կարծում եմ, որ պետք է կատարելագործվեմ, և դա նորմալ է: Դա կարելի է անել միայն խաղեր խաղալով, սխալներից սովորելով, չշեղվելով կողմնակի աղմուկից և լսելով միայն մտերիմ մարդկանց:
«Ես գիտեմ, որ կարող եմ ավելի լավ խաղալ, ինչպես և մենք բոլորս: Դա փաստ է: Ինձ մեծ ցավ է պատճառում, երբ գոլեր ենք բաց թողնում և անառիկ չենք պահում մեր դարպասը: Ես պատասխանատվություն եմ զգում, բայց դա լավ է: Ես ուզում եմ կերպարանափոխվել այս մրցաշրջանում ոչ թե հանուն մեզ, այլ բոլորիս, ովքեր կապված են ակումբի հետ: Մենք ցանկանում ենք լավագույնս հանդես գալ»,- Վան Դեյկի խոսքերն է մեջբերում The Independent-ը: