Անցած շաբաթ «Մանչեսթեր Յունայթեդը» արտագնա պարտություն կրեց «Լիվերպուլից» 7:0 հաշվով, և այժմ ակնկալվում է, որ Էրիկ Տեն Հագի թիմը կարձագանքի այդ նվաստացուցիչ արդյունքին:
«Ռեալ Բետիսի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին իր սեփական հաշիվներն ունի «Յունայթեդի» հետ, քանի որ ժամանակին նա մարզել է մանչեսթերյան «կապույտ» կողմին , որի հետ նույնիսկ 2014 թվականին հաղթեց Օլդ Թրաֆորդում 0-3 հաշվով։
«Յունայթեդը» նախկինում երբեք չի հանդիպել «Ռեալ Բետիսին», որը կլինի 12-րդ իսպանական թիմը, որի դեմ կխաղան «կարմիր սատանաները»:
«Ռեալ Բետիսը» պարտվել է եվրոպական մրցաշարերում անգլիական թիմերի դեմ իր վերջին վեց խաղերից չորսում (1 հաղթանակ, 1 ոչ-ոքի), բայց ամենավերջինը եղել է 2005 թվականի նոյեմբերին՝ Չեմպիոնների լիգայի «Լիվերպուլի» դեմ 0-0 հաշվով ավարտված հանդիպումը։
Եվրոպական մրցաշարերի փլեյ-օֆֆի վերջին ութ խաղերում «Յունայթեդը» չի պարտվել առաջին խաղում (4 հաղթանակ, 4 ոչ-ոքի):
«Ռեալ Բետիսը» Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի վերջին յոթ խաղերից միայն մեկում է հաղթել (3 ոչ-ոքի, 3 պարտություն)՝ 3:2 հաշվով «Զենիթին» 2022 թվականի փետրվարին։
«Ռեալ Բետիսի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին չորս անգամ հանդիպել է «Մանչեսթեր Յունայթեդին» եվրոպական մրցաշարերում, և չորսում էլ գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի:
Այս խաղում «Յունայթեդը» չի կարող օգտագործել Մարսել Զաբիցերին ու Անտոնի Մարսյալին, ինչպես նաև երկար ժամանակ բացակայող Քրիստիան Էրիկսենին և Դոնի Վան դե Բեկին։
Եվրոպա լիգա՝ 1/8 եզրափակիչ։ Առաջին խաղ
Մանչեսթեր Յունայթեդ (Անգլիա) – Ռեալ Բետիս(Իսպանիա)
«Օլդ Թրաֆորդ» մարզադաշտ. 00:00