Եվրոպա Լիգայի խմբային փուլի իր առաջին խաղում «Սաութհեմպտոնն» ընդունել էր Պրահայի «Սպարտային»։
Կլոդ Պյուելի սաներն ոչ մի խնդիր չունեցան չեխական ակումբի հետ և հաղթեցին 3-0 հաշվով։ Դաշտի տերերից դուբլի հեղինակ դարձավ Չարլի Օսթինը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ջեյ Ռոդրիգեսը։
Այս հաղթանակից հետո «Սաութհեմպտոնը»՝ վաստակած 3 միավորով K խմբի առաջատարն է։
Գոլեր․ Օսթին՝ 5ր (11մ), 27ր, Ռոդրիգես՝ 90ր։