Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում «Տոտտենհեմը» Լոնդոնում ընդունեց Թբիլիսիի «Դինամոյին»:
Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր լոնդոնցիների 0:5 հաշվով հաղթանակով: Այս անգամ էլ Վիլաշ-Բոաշի սաները խնդիր չունեցան վրացական ակումբի հետ: Երկրորդ կազմով խաղացող «Տոտտենհեմը» 3 գնդակ ուղարկեց «Դինամոյի» դարպասը:
Առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ Ջերմեյն Դեֆոն: 69-րդ րոպեին էլ աչքի ընկավ Լուիս Հոլտբին:
Ընդհանուր հաշվով «Տոտտենհեմը» հաղթեց 8:0 հաշվով:
Գոլեր․ Դեֆո՝ 40ր, 45ր, Հոլտբի՝ 69ր