Եվրոպա Լիգայի խմբային փուլի իր վերջին խաղում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր Ֆրանսիայի Լիգա 1-ի մասնակից «Մոնակոյին»։
Մաուրիսիո Պոչետինոյի սաները սեփական հարկի տակ անհամեմատ ուժեղ գտնվեցին հյուրերից՝ հաղթելով 4-1 հաշվով։ Լոնդոնյան ակումբից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Էրիկ Լամելան, մեկ անգամ էլ աչքի ընկավ Թոմ Քերոլը։ «Մոնակոյի» միակ գոլն էլ խփեց Ստեֆան Էլ Շարավին։
Այս հաղթանակով «Տոտտենհեմը» խմբից առաջին տեղով դուրս եկավ փլեյ-օֆֆ փուլ։
Գոլեր․ Լամելա՝ 2ր, 15ր, 37ր, Էլ Շարավի՝ 61ր, Քերոլ՝ 78ր։