Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆ փուլում «Տոտտենհեմը» հյուրընկալվել էր Լիմասոլի ԱԵԼ-ին:
Լոնդոնյան ակումբը կամային հաղթանակ տարավ ԱԵԼ-ի նկատմամբ: Ադրիան Սարդիներոյի գոլին երկրորդ խաղակեսում պատասխանեցին Ռոբերտո Սոլդադոն և Հարի Քեյնը:
Ավելացնենք, որ պատասխան խաղը տեղի կունենա օգոստոսի 28-ին` «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում:
Գոլեր. Սարդիներո՝ 14ր, Սոլդադո՝ 74ր, Քեյն՝ 80ր: