Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակիչ առաջին խաղում «Տոտտենհեմը» հյուրընկալվել էր ուկրաինական «Դնեպրին»:
Լոնդոնցիները նվազագույն հաշվով զիջեցին դաշտի տերերին: Հանդիպման միակ գնդակը 81-րդ րոպեին 11 մետրանոցից խփեց Եվգենի Կոնոպլյանկան:
Ավելացնենք, որ պատասխան խաղը տեղի կունենա փետրվարի 27-ին՝ «Ուայթ Հարթ Լեյնում»:
Գոլ. Կոնոպլյանկա՝ 81ր (11մ):