Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում «Էվերթոնը» հյուրընկալել էր շվեյցարիական «Յանգ Բոյզին»:
Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր մերսիսայդյան ակումբի 1:4 հաշվով հաղթանակով: Այս անգամ էլ «Էվերթոնը» ոչ մի խնդուր չունեցավ՝ հաղթելով 3:1 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ Ռոմելու Լուկակուն, մեկ անգամ էլ մրցակցի դարպասը գրավեց Կևին Միրալյասը:
Գոլեր. Սանոգո՝ 13ր, Լուկակու՝ 25ր, 30ր, Միրալյաս՝ 42ր: