Եվրոպա Լիգայի H խմբում «Էվերթոնը» պատասխան հանդիպումն անցկացրեց գերմանական «Վոլֆսբուրգի» հետ:
Մերսիսայդյան ակումբն առանց որևէ խնդրի հաղթեց «Վոլֆսբուրգին» և ապահովեց խմբից առաջին տեղով փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու ուղեգիրը: Հանդիպման հաշիվը 43-րդ րոպեին բացեց Ռոմելու Լուկակուն, իսկ երկրորդ գոլի հեղինակը դարձավ Քևին Միրալյասը:
Գոլեր. Լուկակու՝ 43ր, Միրալյաս՝ 75ր: