Եվրոպա Լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր «Բեշիկթաշին»:
Մաուրիսիո Պոչետինոյի սաներն ողջ խաղի ընթացքում ունենալով զգալի տարածքային և խաղային առավելություն՝ չկարողացան այս խաղում հաղթանակ տանել: 27-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց անգլիացի հարձակվող Հարի Քեյնը: Սակայն հանդիպման ավարտից 1 րոպե առաջ Վլադ Կիրիկեշը տուգանային հրապարակում ձեռքով խաղաց՝ իր թիմի դարպասին 11 մետրանոց բերելով, որն էլ անվրեպ իրացրեց «Չելսիի» նախկին հարձակվող Դեմբա Բան:
Գոլեր. Քեյն՝ 27ր, Բա՝ 89ր: