Այսօր «Տոտտենհեմը» Եվրոպա Լիգայի որակավորման անցումային պատասխան խաղն անցկացրեց ԱԵԼ-ի հետ:
Թիմերի առաջին խաղն ավարտվել էր լոնդոնցիների 1:2 հաշվով հաղթանակով: Այս անգամ էլ առավելությունը Մաուրիսիո Պոչետինոյի թիմի կողմն էր, որոնք երեք անպատասխան գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասը: Մեկական անգամ աչքի ընկան Հարի Քեյնը, Պաուլինյոն և Անդրոս Թաունսենդը:
Երկու խաղերի արդյունքնում «Տոտտենհեմը» հաղթեց 5:1 հաշվով և դուրս եկավ խմբային փուլ:
Գոլեր. Քեյն՝ 45ր, Պաուլինյո՝ 49ր, Թաունսենդ՝ 66ր (11մ):