Եվրոպա Լիգայի C խմբում այսօր «Տոտտենհեմը» տնային խաղ անցկացրեց հունական «Աստերասի» հետ:
Մաուրիսիո Պոչետինոյի թիմը սեփական հարկի ջախջախեց հյուրերին: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Հարի Քեյնը, ով վերջին րոպեներին դարպասում փոխարինեց կարմիր քարտ ստացած Ուգո Լյորիսին, դուբլով էլ աչքի ընկավ Էրիկ Լամելան:
Այս հաղթանակից հետո լոնդոնյան ակումբը՝ վաստակած 5 միավորով գլխավորեց խումբը:
Գոլեր. Քեյն՝ 13ր, 75ր, 81ր, Լամելա՝ 29ր, 66ր, Բարալես՝ 89ր:
Հեռացում. Լյորիս՝ 89ր: