Եվրոպայի 2016 թվականի առաջնության որակավորման E խմբում Անգլիայի ազգային հավաքականն ընդունել էր Էստոնիայի ազգային ընտրանուն։
Խմբի առաջատար անգլիացիները առանց որևէ դժվարության առավելության հասան Մերձբալթյան երկրի նկատմամբ՝ երկու անպատասխան գնդակ ուղարկելով նրանց դարպասը։ Հանդիպման հաշիվը 45-րդ րոպեին բացեց «Արսենալի» հարձակվող Թեո Ուոլկոտը, իսկ երկրորդ գոլի հեղինակը դարձավ «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ռահիմ Ստերլինգը։
Այս հաղթանակից հետո «երեք առյուծները» խմբում իրենց միավորների քանակը հասցրին 27-ի։
Գոլեր․ Ուոլկոտ՝ 45ր, Ստերլինգ՝ 85ր։