«Կրիսթալ Փելեսի» պաշտպան Յոակիմ Անդերսենը «Լիվերպուլի» դեմ Պրեմիեր լիգայի խաղից հետո սպառնալիքներ է ստացել։
Նախորդ գիշեր«Կրիսթալ Փելեսը» Էնֆիլդում ոչ-ոքի խաղաց 1-1 հաշվով։ Երկրորդ խաղակեսի սկզբում Նունեսը չկարողացավ զսպել էմոցիաները և Անդերսենի սադրանքներին պատասխանեց՝ ճակատով հարվածելով Յոակիմի ծնոտին։ Այժմ ուրուգվայցին որակազրկվելու է երեք խաղով։
Անդերսենն այսօր իր Instagram-ում հրապարակել է, որ 300-400 վիրավորական հաղորդագրություն է ստացել վրդովված երկրպագուներից, որոնցից ոմանք սպառնում են սպանել 26-ամյա դանիացուն։
«Հուսով եմ, որ Instagram-ը և Պրեմիեր լիգան ինչ-որ բան կանեն դրա համար», – խնդրել է Անդերսենը