«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը վստահ է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների «99 տոկոսը» աջակցում է մարզիչ Էրիկ Տեն Հագին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ կոնֆլիկտում:
TalkTV հեռուստաշոուի իր աղմկահարույց հարցազրույցում Ռոնալդուն ասել է, որ չի հարգում Տեն Հագին, քանի որ հարգանք չի ցուցաբերում նրա նկատմամբ։
Այս հայտարարությունը մեծ անակնկալ չէր, հաշվի առնելով, որ Կրիշտիանուի և Էրիկի հարաբերություններն ի սկզբանե չեն ստացվել, սակայն Կարագերը չի կասկածում, թե որ կողմում են երկրպագուները։
«Ռոնալդուն Տեն Հագի օրոք հայտնում է հեռանալու ցանկության մասին, հրաժարվում է փոխարինման դուրս գալ, լքում է պահեստայինների նստարանն ու հեռանում հանդիպման ավարտից առաջ»:
«Երկրպագուների 99 տոկոսը կլինի Տեն Հագի կողմից, և դա ցույց է տալիս, թե որքան վատ է Ռոնալդուի պահվածքը»,- գրել է Կարագերը Twitter-ում։