Իտալական «Նապոլիի» հարձակվող Էդինսոն Կավանին իր տեղափոխության համար բանակցություններ է վարում Մադրիդի «Ռեալի» և «Մանչեսթեր Սիթիի» հետ:
26-ամյա ուրուգվայցին համարվում տրանսֆերային պատուհանի ամենացանկալի ֆուտբոլիստներից մեկը, և խոսվում է, որ նրան իր թիմում է ցանկանում տեսնել նաև «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
Սակայն Կավանին, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 53 մլն ֆունտ, բանակցում է «Ռեալի» և «Սիթիի» հետ: Այս մասին հաղորդում է աստղային հարձակվողի մայրը:
-Էդին այժմ բանակցում է «Ռեալի» և «Մանչեսթեր Սիթիի» հետ: Մոտակա երկու կամ երեք շաբաթվա ընթացքում ամեն ինչ պարզ կդառնա:
Կարող եմ ասել, որ Էդինսոնը սիրում է Նապոլին, և եթե հեռանա, երբեք չի մոռանա այն սերը, որը տվեց այդ քաղաքը,- Radio Montevideo-ին հայտնել է Կավանիի մայրը: