«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էդին Ջեկոն հայտնել է, որ իր ապագայի մասին հարցը կորոշվի ամռանը, սակայն չի բացառում ակումբից հեռանալը:
Չնայած կազմում հիմնական տեղի բացակայությանը՝ Ջեկոն ընթացիկ մրցաշրջանում խփել է 14 գնդակ: Շատ է խոսվում այն մասին, որ Էդինի ծառայություններով հետաքրքրվում է Դորտմունդի «Բորուսիան»:
-Կարող է հեռանամ մրցաշրջանի ավարտին: Եկեք տեսնենք: Ամեն ինչ էլ հնարավոր է:
Յուրաքանչյուրն էլ հույս ունի, յուրաքանչյուրն էլ ցանկանում է խաղալ: Չգիտեմ: Այդ մասին չեմ մտածում, սակայն մտածում եմ, որ դա հիմա կարևոր չէ: Կարևոր է Անգլիայի գավաթում հաղթելը: Դա շատ բան է նշանակում ակումբի, երկրպագուների, խաղացողների, բոլորի համար:
Իմ աշխատանքը գոլեր խփելն է, և կարևոր չէ՝ ես դաշտ եմ դուրս գալիս խաղի մեկնարկին, թե 60 րոպե անց,- հայտնել է ֆուտբոլիստը: Sky Sports