«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էդին Ջեկոն կարծում է, որ կարող է հարձակման գծում արժանիորեն փոխարինել իր խաղընկեր Սերխիո Ագուերոյին, ով շարքից դուրս է եկել:
Ինչպես հայտնի է, առաջիկա մեկուկես ամսվա ընթացքում «քաղաքայինները» չեն կարողանա օգտվել իրենց լավագույն ռմբարկուի ծառայություններից:
-Սերխիոն հիանալի մրցաշրջան է անցկացնում, շատ գոլեր է խփում և հանդիսանում է ակումբի համար շատ կարևոր ֆուտբոլիստ: Սակայն մենք կարող ենք խաղալ նաև առանց Ագուերոյի: Մենք ունենք ֆուտբոլիստներ, ովքեր ցանկանում են խաղալ:
Ես հարձակվող եմ, ով գոլեր է խփում և ով սիրում է դա անել: Երբ ես հնարավորություն եմ ստանում, փորձում եմ անել հնարավոր ամեն ինչ,- Ջեկոյի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: