«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էդին Ջեկոն երջանիկ կլինի, եթե «Ռոմայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը տեղափոխվի «Սիթի»:
Ավելի վաղ L’Equipe պարբերականը հայտնել էր, որ «Սիթին» ցանկանում է ձեռք բերել 23-ամյա Պյանիչին՝ որպես ֆրանսիացի ֆուտբոլիստ Սամիր Նասրիին փոխարինող, ով ընթացիկ մրցաշրջանում այնքան էլ հաջող չի հանդես գալիս:
Ջեկոն ու Պյանիչը միասին հանդես են գալիս Բոսնիայի ազգային հավաքականում: Անձամբ Ջեկոն պատրաստ է հրաժարվել ակումբը փոխելու մտքից, եթե Պյանիչը գա Մանչեսթեր:
-Անկեղծ հույս ունեմ, որ այս տրանսֆերը կարող է տեղի ունենալ: Ես ավելի վաղ էլ խորհուրդ եմ տվել Մանչեսթեր Սիթիին գնել Պյանիչին: Նրանք ամեն ինչ գիտեն այս խաղացողի մասին: Մի անգամ գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հարցրեց, թե արդյոք նա բոսնիացի է: Ես ասացի. «Իհարկե, բոսնիացի է»: Չեմ զարմանա, եթե Պյանիչը հայտնվի «Սիթիում»: Ես իսկապես հույս ունեմ, որ այդպես էլ կլինի:
Եթե Միրեն տեղափոխվի «Սիթի», բնականաբար, ես չեմ ցանկանա հեռանալ այստեղից,- հայտնել է Ջեկոն: ESPN