«Վեստ Հեմի» գլխավոր մարզիչ Սեմ Էլլարդայսը մտադիր է բանակցել կիսապաշտպան Ալու Դիարայի հետ այն բանից հետո երբ վերջինս հայտնեց հեռանալու իր ցանկության մասին:
Այսօր 31-ամյա Դիարան խոստովանել էր, որ ցանկանում է հեռանալ «Վեստ Հեմից», քանի որ մարզչական շտաբն իրեն չի վստահում և բավականաչափ խաղային պրակտիկա չի տրամադրում: Էլլարդայսն ասել է, որ կխոսի ֆուտբոլիստի հետ և հետո արդեն որոշում կկայացնի նրա ապագայի վերաբերյալ:
-Յուրաքանչյուր խաղի ես ընտրում եմ միայն լավագույն խաղացողներին, իսկ հաշվի առնելով Ալուի վերջերս ստացած վնասվածքը՝ նա դեռ լիովին չի համապատասխանում այն պահանջներին, որը ներկայացնում է Պրեմիեր Լիգան:
Եթե նա դժբախտ է, ապա այդ մասին պետք է ինձ ասեր, իսկ մենք ինչ-որ բան կորոշեինք: Այժմ մենք ստիպված ենք սկսել բանակցություններ նրա հետ, որից հետո կորոշենք նրա ապագան,- ասել է Էլլարդայսը: Sky Sports