«Վեստ Հեմ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սեմ Էլլարդայսը խոստովանել է, որ ցանկանում է տեսնել, թե ինչպես է «Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդը գլխավերևում պահում Պրեմիեր Լիգայի չեմպիոնական գավաթը:
Ինչպես գիտենք, մրցաշրջանի վերջին խաղում Էլլարդասյի սաները կմրցեն «Մանչեսթեր Սիթիի» հետ, որն առաջնությունը հաղթելու ամենամեծ շանսերն ունի: Չեմպիոն դառնալու համար «քաղաքայիններին» կբավականացնի անգամ ոչ ոքի արդյունքը:
«Էթեհադ» մեկնելուց առաջ Մեծ Սեմը չի թաքցնում, որ ցանկանում է խանգարել «քաղաքայիններին» և ընդհակառակը՝ օգնել «կարմիրներին»՝ առաջին հերթին Ջերարդին:
-Կարծում եմ՝ բոլոր չեզոք երկրպագուները ցանկանում են, որ «Լիվերպուլը» հաղթի առաջնությունը: Ես նույնպես ցանկանում եմ Սթիվեն Ջերարդին տեսնել չեմպիոնական մեդալով,- «Վեստ Հեմի» պաշտոնական կայքին հայտնել է Էլլարդայսը: